Կարծիք

21.04.2020 17:31


Ժողովրդի հիասթափությունն ու Նիկոլի դժգոհությունը

Ժողովրդի հիասթափությունն ու Նիկոլի դժգոհությունը

Ժողովուրդը փայ է ուզում Նիկոլից։ Ասում է՝ Նիկո՛լ, բա ասում էիր՝ իշխանությունը մերն է, մենք ենք երկրի տերը, բա ո՞ւր է մեր փայը։ Ասում էիր՝ ժողովուրդ, Սերժի իշխանությունը ձեզ թալանում ա, դրա համար եք էդ օրին, օգնեք իշխանությունը վերցնեմ ու բաժանեմ հավասար բոլորիդ։ Բոլորդ՝ 3մլն. հայերդ ձեզ վարչապետ եք զգալու։

Երկու տարի անցավ, ժողովուրդը հասկացավ, որ Նիկոլը ոչ միայն սուտ էր խոսում, ոչ միայն խաբում էր, այլև, փաստորեն, բոլորին քցել է։ Հիմա հիասթափված ժողովուրդը ասում է՝ Նիկո՛լ, բա մեր փայը ո՞ւր ա։ Դու քեզ լավ դզեցիր։ Սերժի դաչան դուրդ չեկավ, 2մլն. դոլար ծախսցիր, սարքեցիր Շահ Աբասի պալատները։ Տնով, տեղով, ազգ ու տակով, քավոր-սանիկով, իշխանությունը զավթեցիք ու իրար մեջ բաժան-բաժան արեցիք։ Կինդ իշխանափոխությունից առաջ լոբի էր մաքրում, հիմա միլիոնավոր դոլարանոց հիմնադրամներ ունի։ 12 մեքենայով, ուղղաթիռով, տնով-տեղով տղայիդ տեսակցության ես գնում մեր հաշվին, Նիկո՛լ։ Անչափահաս աղջկադ համար 30 հազ. դոլարանոց ջիփ ես առնում մեր հաշվին, Նիկո՛լ։ Ազգ ու տակիդ՝ աներձագ, հորեղբոր տղա, քավոր-սանիկ, քո թայֆայով պաշտոններ տվիր, ու սկսեցիք բառիս բուն իմաստով մեզ թալանել, մեր՝ հարկատուներիս փողերը աստղաբաշխական չափերի հասնող տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարների տեսքով քո թայֆայով յուրացնել։ Ժողովրդի փողերը սենց անխնա ու ցինիկ ձևով ոչ մի իշխանության օրոք չեն թալանվել։ Սերժի պաշտոնյաները սենց նագլի թալան իրենց թույլ չէին տալիս։

Հիմա ժողովուրդը սոված, քո ասած, վնգստում ա, օրվա հացի փող ա ուզում։ Դու էլ քո պալատներում իկրա ուտելով ման ես գալիս՝ քո 6 զուգարանները մեզ ցույց տալով, ու դժգոհում, որ մենք փայ ենք ուզում իշխանությունից, որ համարձակվել ենք հացի փող ուզել։ Դժգոհում ես, որ մենք հիասթափվել ենք, դժգոհում ես, որ հիվանդ ենք, դժգոհում ես, որ փող ենք ուզում, որ աղքատ ենք, որ աշխատանք չունեք, որ հազարներով թափառում ենք այլ երկրների օդանավակայաններում ու չենք կարողանում հայրենիք վերադառնալ, որովհետև անտեր ենք։ Ու հլա մի հատ էլ գոռում ես մեր վրա՝ Իաա՜, ձե՞ռ եք առել, գնացե՛ք ամեն մեկդ ձեր գլխի ճարը տեսե՛ք։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը