Մեծ խարդախության ավարտը տվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա փաստեց այն, ինչը շատերս ասում էինք՝ Փաշինյանը ստում է, ասելով, որ Հայաստանը չի բանակցում ազերիների հետ։ Բանակցում ենք, եւ անում ենք դա իրենց կողմից առաջարկվող «տարածքներ՝ կոմունիկացիաների դիմաց» բանաձևի շրջանակներում: ԱԳՆ-ից եւ վարչապետից պետք է սպասել պարզաբանում։
Մեր պետության «վզին ուզում են փաթաթել» լուծման այն տարբերակը, որի պատճառով 1998 Լեւոն Տեր-Պետրոսյանն անփառունակ կերպով հրաժարական ներկայացրեց։
Հիասթափվածները շատ են հենց այսպիսի ստերի հետեւանքով։ Հիասթափվածները հիշողություն ունեն եւ հստակ հիշում են, որ իրենց ասվել է, որ բանակցություններ չկան, իսկ դրանք կան։ Իսկ ինչի՞ համար է պետք երկրին մի ղեկավար, ով անգամ այսպիսի հարցում ստում է:
Եթե նա այստեղ սուտ է ասում, ապա որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ այլ ոլորտներում նա նույնպես բնակչությանը եւ ՀՀ քաղաքացիներին չի խաբում։
Մեծ խարդախության ավարտը տվեց Սերգեյ Լավրովը

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից