Վանաձորում մեկ օրում թալանել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին և «Թեժ Լեռ» հյուրանոցային համալիրի տնօրենին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 19-ին, գողության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Օհանյանը և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 հասցեին կից իր խանութը թալանել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ բացել են նշված հասցեում գործող գեղեցկության սրահի պատուհանը, այնուհետև մտել ներս, որտեղից էլ բացել են օծանելիքի խանութ-սրահի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի կոսմետիկ միջոցների պայուսակներ, տարբեր տեսակի օծանելիքներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Օհանյանը աշխատում է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար և նա կրել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
Երեկ Վանաձորում մեկ այլ թալանի գործ էլ է եղել:
Անհայտ անձը կամ անձինք մտել են «Թեժ Լեռ»-ում գտնվող կիսակառույց շինություն և այնտեղից գողացել 2 ցեղական շան ձագեր:
Նշված գողության մասին Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի «Թեժ Լեռ» թաղամասի բնակիչ, 66-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:
Նշված 2 դեպքերով տարածքային բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը «Թեժ Լեռ» հյուրանոցային համալիրի տնօրենն է: