Բախվել են Volkswagen-ն ու Toyota-ն. Volkswagen-ը հարվածել է էլեկտրասյանը, Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ (տեսանյութ)
Երեկ՝ ապրիլի 20-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Արամ Կ.-ի վարած Toyota Corolla մակնիշի 70 AQ 970 համարանիշի և 34-ամյա Վաղինակ Մ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի 34 QՏ 365 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, Volkswagen-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել է:
2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: