Կարծիք

20.04.2020 21:50


Ակնհայտ է մոտալուտ փախուստը. գործ ունենք Սահակաշվիլիի սինդրոմով տառապող մարդու հետ

Ակնհայտ է մոտալուտ փախուստը. գործ ունենք Սահակաշվիլիի սինդրոմով տառապող մարդու հետ

Ստիպված նայեցի ուղիղ եթերը։ Ահա երզահանգումները.

1. Անհապահ պետք է բժիշկի հետ քննարկել ընդունվող դեղերի կողմնակի սիմպտոմների պակասեցմանն ուղղված քայլերի հարցը։

2. Ըստ իրեն բոլորը դժգոհ են՝ միակ ուրախը ինքն է և իր քայլառաստները, այն էլ ոչ բոլորը։

3. Փողի ծավալի ակնհայտ և աննախադեպ աճը բերել է մտքի մթագնածությանը։

4. Ակնհայտ է մոտալուտ փախուստը։ Փորձ է արվում այս պահին իրականացվող բոլոր աշխատանքների արդյունքում փախուստից հետո ունենալ առնվազն 5% սատարողների զանգված՝ ապագայում հետ վերադարձի փորձի համար։ Գործ ունենք Սաակաշվիլիի սինդրոմով տառապող մարդու հետ։

5. Հեղափոխության մեծագույն արժեքը այն է, որ հաղթանակներ կերտողները այլևս չեն կարող գալ իշխանության և սրա տիպի ցնդաբանություններ։

6. Եկեղեցում պետք է հեղափոխություն լինի և ղեկը իր ձեռքը վերցնի օրինակ շվեդական եղնիկը։

7. Ի տարբերություն նախորդ լայվերի՝ այս մեկը չէր հեռարձակվում հեռուստատեսությամբ և այս անգամ կարող ենք ուշադրություն դարձնել իր էջում դիտողների քանակին, որոնք տաս հազարին մոտ էին։ Ակնհայտ է, որ նա այլևս հետաքրքիր չէ մարդկանց համար, որոնք բավականին ուշ, բայց այնուամենայնիվ սկսեցին գիտակցել իրենց ընտրության ողջ խայտառակությունը։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը