Կարծիք

20.04.2020 21:05


Փաստորեն, մեղավոր են բոլորը

Փաստորեն, մեղավոր են բոլորը

Փաստորեն, մեղավոր են բոլորը։ Դե, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա նախորդներին էլ լավ ղեկավարել խանգարում էր իբր ընդդիմադիր լրագրող-պատգամավորի գործունեությունը, չէ որ նա, օրինակ, իր ընտանեկան թերթի միջոցով իշխանությունների մասին բացասական հանրային կարծիք էր ձևավորում։

Լայվի ժամանակ առաջ քաշած թեզը, բնականաբար, աբսուրդ է, քանի որ հիասթափությունն առաջանում է, օրինակ, սոված փորից ու աշխատանքի բացակայությունից, տնտեսության թերզարգացումից, իրավական արդարության բացակայությունից և այլն։ Եվ քննադատությունն էլ արդյունավետ է միայն նման երևույթների առկայության պարագայում։

Այնպես որ, իշխանությունը միայն ԱԺ ամբիոնից ճառեր ասելը չէ։ Դա թե՛ մրցակցություն է, թե՛ ճգնաժամային իրավիճակներում կառավարում, թե՛ քննադատություն և այլն։ Մի խոսքով՝ պայքար։

Իսկ իդեալական պայմաններում կառավարելը ցանկացածն էլ կարող է, ում ուզում եք բերեք իշխանության աթոռին նստեցրել։
#իշխանությունը_միայն_լավ_օրերի_համար_չէ

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը