Կարծիք

20.04.2020 20:57


Անգամ վարչապետն է փաստում, որ իր երկու տարվա ղեկավարման վերջնարդյունքում հասարակության շրջանում տիրում է հիասթափություն

Անգամ վարչապետն է փաստում, որ իր երկու տարվա ղեկավարման վերջնարդյունքում հասարակության շրջանում տիրում է հիասթափություն

Անգամ վարչապետն է արդեն 2 օր անընդմեջ փաստում, որ իր երկու տարվա ղեկավարման վերջնարդյունքում հասարակության շրջանում տիրում է հիասթափություն։ Ըստ Փաշինյանի՝ դրանում մեղավոր են բոլորը. ծանոթ-բարեկամները, փորձագետները, մամուլը, եկեղեցին, սփյուռքը, փայ ուզող սուբյեկտները։ Բոլորը, բացի իրենից, մեղավոր են։

Եթե դուք այսքան լայն շերտերին հիասթափեցնում եք, երկիրն էլ շոշափելի արդյունքներ չի գրանցում, ապա դուք ինչի՞ համար եք ղեկավարում պետությունը։ Եթե բելորն այսքան վատն են, դուք էլ՝ չգնահատված, հրաժարական տվեք եւ թոթափեք լարվածությունը։

Բայց մի բանում անկեղծ է վարչապետը՝ «իշխանությունից փայ» նա ոչ ոքի չի ուզում տալ, նա ուզում է իշխել միայնակ, եւ միայնակ վայելել իշխանության բարիքները։ Սակայն, երբ հանրությունը ասում է «փայ», ապա ոչ թե ուզում է ինքն ապրել կառավարական առանձնատներում, այլ, օրինակ, երկրի զարգացման հայեցակարգ է ուզում, ինչպես նաև շոշափելի փոփոխություններ իր կենսամակարդակում։

Բայց դուք դա չեք կարող տալ, ուստի հիասթափությունը միայն ավելանալու է։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը