Կարծիք

20.04.2020 21:22


Որն է Նիկոլ Փաշինյանի լայվ ծամածռությունների թիրախ խումբը

Որն է Նիկոլ Փաշինյանի լայվ ծամածռությունների թիրախ խումբը

Նիկոլ Փաշինյանի լայվ ծամածռությունների թիրախ խումբը քիչ քանակությամբ կեղծ հեղափոխականներն են մնացել, հաշվելի քանակությամբ «պողոսները», իսկ նպատակը՝ ֆեյքերի ֆաբրիկայում աշխատողների համար մոտիվացիա ստեղծելն է։

Խիստ անհրաժեշտություն կա ֆեյքեր աշխատացնողներին հավաստիացնել, որ ոչինչ չի փոխվել և պետք է «դուխով» շարունակել վարկաբեկել և վիրավորել, ևս մեկ անգամ հավաստիացնել, որ իրենց աշխատանքն այս կառավարությանը շատ պետք է։

Սպառվել են անգամ ծամածռվելու հնարավորությունները։ Այդ պատճառով երեկվա լայվի ընթացքում ստիպված բացահայտեց իրական մտադրությունները։ Անգամ այդ փաստն էլ ոչ մեկին չի հետաքրքրում՝ ում փռեց, ում չփռեց ասֆալտին։ Հիմա բոլորը մտածում են ստեղծված իրավիճակից (առողջապահական, սոցիալ-տնտեսական դժվարություններից) ինքնուրույն դուրս գալու մասին, որովհետև բոլորը հասկացել են՝ Նիկոլը ոչ ունակ է, ոչ էլ ցանկություն ունի զբաղվել իրական խնդիրներով։

Նիկոլի համար դեռ բավարար չէ երկու տարվա ընթացքում սերմանած պառակտումը, ինքն ավելիին է ձգտում։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը