Կարծիք

20.04.2020 19:57


«Հեղափոխությունը» ձախողված է

«Հեղափոխությունը» ձախողված է

Երեկ երեկոյան՝ հերթական ֆիասկոյից հետո, Նիկոլը լայվ էր անում (դե լայվը ապահով է, գժին հատուկ շարժուձևը չի երևում): Իսկ որն էր այդ լայվի իմաստը, հերթական անգամ կաշին փրկելը, քանի որ ողջ լայվի ընթացքում Նիկոլին ուղեկցում էր հուսահատությունն ու անճարությունը, նա, կարծես, Գիքորը լիներ՝ խեղճ ու անօգնական:

Անելանելի իրավիճակում հայտնված գառնուկը չուներ նախկին էնտուզիազմը չկար էմոցիա, չկար էքսպրեսիա: Նա նույնիսկ փորձեց մաքրվել իր գաղափարակից օլիգարխ թայֆաբազներին (Լեդի, Գռզո):

Իսկ ամենից զավեշտալին այն էր, որ ողջ կյանքը փողով հոդված գրած լրագրողը, բոլոր զլմներին ծախու դարձրեց իր խոսքով, ավելորդ չէ հիշեցնել՝ մատնացույց անելուց առաջ մատդ մաքրիր...

Բոլոր «հեղափոխության» ջատագովներին եմ դիմում, եթե կան այդպիսիք դեռևս, տղաներ և աղջիկներ, ձեր թագավորը ընկճախտով հիվանդ է և հիմա փնտրտուքի մեջ է, թե ում պետք է մեղադրի հեղափոխության ձախողման մեջ և այդ դերում կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրը:

Մի քանի օրից ականատես կլինեք նաև արցունքառատ լայվերի, Նիկին հեռանում է, ամեն դեպքում տրամադրությունը այդպիսին է...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը