Կարծիք

20.04.2020 20:06


Կեղծ օգտատերը փաստաբանին սպառնացել է կտրել նրա պաշտպանյալի կոկորդը

Կեղծ օգտատերը փաստաբանին սպառնացել է կտրել նրա պաշտպանյալի կոկորդը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավորները /Արմավիրի և Շիրակի մարզերից/ դեպրեսիվ մանիակալ պսիխոզի մեջ են ընկել այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ Մուսալեռի սպանության գործով պատրաստվում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմին և վերսկսել սպանության գործի քննությունը։ Եվ ահա «պատգամավորները» ֆեյք-գլադիատոր են ուղարկել, որպեսզի ահաբեկի ինձ և պաշտպանյալիս։ Ընդ որում գլադիատորը ներկայացել է որպես մահացածի ազգական։

«Պատգամավորներին» ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչև այս պահը, շուրջ 1 տարի մենք կատարել ենք փաստահավաք աշխատանք և փաստաթղթային, տեսաձայնագրությունների, լուսանկարների միջոցով, ինչպես նաև վարույթից մեկուսացված անձանց հայտնած տվյալններով, պարզել ենք, որ՝

1․ Մահացածի հարազատները հստակ գիտեն, ով է իրենց որդուն «գազի շտուցերով» զինել և ուղարկել կռիվ անելու,

2․ մենք պարզել ենք անձանց իրական շրջանակը՝ անուններով, ազգանուններով, բնակության և հաշվառման հասցեներով /կռիվ անողների շիրակյան թևը/

2․ Մենք հավաքագրել են գործով բոլոր անձանց կեղծ ցուցմունքները,

3․ Մենք հավաքագրել են բոլոր այն պաշտոնատար անձանց տվյալները, ովքեր գումարով, ուտել-խմելով, ճնշման ազդեցության տակ, «հանուն ախպերության» քրեական գործի ուղղվածություն են որոշել,

4․ փաստահավաք աշխատանքների ընթացքում «ձեռքի հետ» հավաքագրվել է «Արմավիրի պատգամավորին առընթեր» համայնքի ղեկավարին վերաբերող 2 հատոր /312 էջ/ ակնհայտ ապօրինի և քրեորեն հետապնդելի արարքների ժողովածու,

Հ․գ․ դեռևս ուշ չէ հարցի քննարկումը կոնստրուկտիվ դաշտ տեղափոխելու և քրեական գործի իրական բացահայտումը ապահովելու համար։ Ֆեյք-գլադիատորներով մեզ չեք վախացնի․․․

Ալեքսանդր Կոչուբաև

Արթուր Պետրոսյանց

Musaler Restaurant

Տարոնիկ համայնք

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: текст

Այս խորագրի վերջին նյութերը