Կարծիք

20.04.2020 17:14


Վատ վարչապետին ԶԼՄ-ներն են խանգարում

Վատ վարչապետին ԶԼՄ-ներն են խանգարում

Հուսով եմ՝ բոլորդ նայել եք Փաշինյանի վերջին լայվը, որում ակնհայտ երևում էր իր դեպրեսիոն հոգեվիճակը: Այն փաստը, որ Փաշինյանը ձախողել է ամեն ինչ և իրականությունը ճիշտ հակապատկերն է այն ամենի, ինչ խոստանում էր հեղափոխության օրերին, ակնհայտ է անգամ Նիկոլին սրբացնողներին: Վերջերս մենք համացանցում հաճախ ենք հանդիպում այդպիսի նախկին նիկոլապաշտների, որոնք բացեիբաց հայհոյում են Փաշինյանին:

Ինչպես գիտենք, նույն ինքը Փաշինյանը, իր ժամանակի մեծ մասը աշխատանքին տրամադրելու փոխարեն ուսումնասիրում է սոցցանցերը և վստահ եմ, որ ինքը տեղյակ է իր զրոյական վարկանիշից: Նա շատ լավ է գիտակցում, որ շատ կարճ ժամանակ անց ժողովուրդը կմերժի իրեն ու իր թավիշը:

Փաշինյանն իր մանիպուլյացիոն զենքի՝ լայվի միջոցով, լրատվական դաշտին մեղադրում էր ծախու լինելու մեջ. հավանաբար մոռացել է իր անցյալը, սակայն էությունը չի փոխվել՝ ինչպես միշտ Փաշինյանը իր սխալների համար մեղավորներ է փնտրում, բայց դա չի փրկի իրեն պատասխանատվությունից: Փաշինյանի օրերը հաշված են...

Կորյուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը