Լրահոս

20.04.2020 15:10


Շիրակի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել է փախուստի՝ հետիոտնը տեղում մահացել է

Շիրակի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել է փախուստի՝ հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում անհայտ մակնիշի, համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կամ հատվածում վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան անձը չպարզված հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված տղամարդը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ավտոմեքենան պարզելու ուղղությամբ։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը