Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի անձնական թերթերը զբաղված էին այդ կարգի հում նյութեր տպելով կամ հասարակությանը չստուգված բամբասանքներ հրամցնելով
Որոշ մարդիկ հարց են հնչեցնում, թե արդյոք էթիկայի նորմերի խախտում չի՞ Նիկոլ Փաշինյանի ելույթի տեսագրության հում նյութի հրապարակայնացումը։ Այստեղ ողջ խնդիրը նրանումն է, թե որ անկյունից ենք նայում այդ էթիկայի նորմերին և արդյոք բոլոր կողմերը, այդ թվում և բեմի հիմնական հերոսը պատրաստ են անվերապահորեն ընդունել էթիկայի չգրված օրենքները և մշտապես խստորեն առաջնորդվել դրանով։
Նայեք, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի անձնական թերթերը՝ «Օրագիրը», իսկ հետո «Հայկական ժամանակը» զբաղված էին այս կարգի հում նյութեր տպելով կամ հասարակության վրա չստուգված բամբասանքներ հրամցնելով, և իր մոտ երբեք, այդ թվում և ներկայումս, հարց չի առաջանում, որ դրանք էթիկայի նորմերի կոպտագույն խախտումներ են ու ուղղակի շարքային բարոյականության տեսանկյունից այդպիսի բաներ անել չի կարելի։
Որպես նմանատիպ օրինակ կարելի է հիշել, թե ոնց շատ տարիներ առաջ Նիկոլը իր թերթում տպել էր Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնաթիռում հաց ուտելու ժամանակ ոչ հաջող ռակուրսից լուսանկարիչ Գ․Ա․ կողմից դիտավորյալ արված մի լուսանկար, ու հետո այդ լուսանկարը Նիկոլ Փաշինյանը փորձում էր սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական արշավի քարոզչական բռենդ։
Կամ կարելի է վերհիշել, թե ոնց էին տարիներ շարունակ ինքն ու իր կողմնակիցները պտտացնում Ռոբերտ Քոչարյանի հանգստի ժամանակ Քինդեռի հավաքելու նորից ոչ պաշտոնական նկարված երիզը։ Եթե ինչ-որ մեկը չզլանա (իսկ այդպիսիք հաստատապես դեռ գտնվելու են) ու ստեղծման օրվանից ուսումնասիրի Նիկոլի «Օրագիր» ու «Հայկական ժամանակ» թերթերի կապիչները, ապա կգտնի այնտեղ հում նյութերի, չստուգված լուրերի կամ շարքային բամբասանքների հազարավոր ցայտուն օրինակներ։
Ընդորում, անգամ զբաղեցնելով վարչապետի աթոռը՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր մեջ հաղթահարել հին գործելաոճը և հաճախ կրկին իր քաղաքական հակառակորդների հասցեին հնչեցնում է որևէ առումով չհիմնավորված ծանրագույն մեղադրանքներ, որոնցից մի մասով ներկայումս դատարաններում իր դեմ ներկայացված են համապատասխան հայցադիմումներ։ Որպես էթիկայի նորմերի ու անպատասխանատու պահվածքի ցայտուն օրինակ կարելի է վերհիշել, թե ոնց էր Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ հրապարակային հայտարարել․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրված»: Իսկ երբ այս կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը դիմել էր դատարան, Նիկոլ Փաշինյանի այլ էլք չէր գտել, քան իր ներկայացուցչի շուրթերով հայտարարել, որ «այդ արտահայտությունը չի վերաբերվել պարոն Քոչարյանին»: Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր հարց են բարձրացնում ներկայումս Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում այս կամ այն անձի կամ խմբի կողմից էթիկայի նորմերի խախտման մասին, պետք է առաջնահերթ այդ հարցը բարձրացնեն Նիկոլ Փաշինյանի առաջ, որը հենց թիվ մեկ անձն է, ով ամեն կերպ հրաժարվում է պահպանել այդ նորմերը կամ դրանք մեկնաբանում է իր հայեցողությամբ։
Իհարկե, ողջ հասարակությունը, առավել ևս դրա քաղաքականացված հատվածը պետք է ձգտեն, որպեսզի վերջապես Հայաստանում գործեն այդ նորմերը, ինչպես նաև պահպանվեն խաղի հստակ կանոնները, սակայն դա անհնարին է պահանջել բոլորից, եթե Նիկոլը ու իր թիմը տարիներ շարունակ համառորեն չեն ցանկանում դրանք պահել․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից