Հայաստանում քաղաքացիների շարժի սահմանափակումը սկսեց գործել մարտի 25-ից։ 10 օրից հիվանդանոցներում բուժվողների թվի աճը կտրուկ դանդաղեց։
Վերջին օրերի արխայնանալն էլ պիտի որ երևա 8–12 օրից։ Թեպետ եթե աճ եղավ, ապա ոչ այնքան կտրուկ կլինի, ինչպես մինչև ապրիլի 2-ն էր, որովհետև ինչքան էլ արխայնանան, միևնույն է՝ քանի դեռ չեն գործում հանրային տրանսպորտը, հանրային սննդի խոշոր կենտրոնները, մարդկանց կուտակումներ առաջացնող շատ այլ օբյեկտներ, վարակվելու հավանականությունն ավելացնող շփումները միևնույն է նույն ծավալով չեն լինի։
Ամենակարևորը. այս կորը հուսադրող է, բայց նաև լուրջ վտանգ է պարունակում իր մեջ, քանի որ արխայնացնում է և՛ ժողովրդին, և՛ իշխանություններին։
Իսկ այդ արխայնանալն իր հերթին նշանակում է, որ ամեն պահին համաճարակը կարող է նորից «պայթել»՝ բերելով առողջապահական համակարգի կոլապսի (մի բան, որ եղավ Իտալիայում, Իսպանիայում, Նյու-Յորքում ևն), հիվանդանոցների շուրջ շարած դագաղներով, որոնք չհասցնեն տանել։
Ինչպես է աշխատում կարանտինը՝ պատկերավոր

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից