Կարծիք

20.04.2020 13:53


Մի քիչ էլ համբերեք, սեփականությունը խլեմ, բայց ձեր փայը մի սպասեք, ձեզ չի բաժանվելու

Մի քիչ էլ համբերեք, սեփականությունը խլեմ, բայց ձեր փայը մի սպասեք, ձեզ չի բաժանվելու

Իշխանությունը կրիտիկական իրավիճակում երեք տիպի արձագանք է տալիս․ ըստ հերթականության՝ ծաղր, մուննաթ/վիրավորանք/ագրեսսիա, պատասխանատվության տակից պլստալու փորձ։ Հ1-ի շուրջ սկանդալի օրինակով դա լավ երևում է կակ ռազ։ Հ1-ի աշխատողը զգուշացնում է վարչապետի խոսնակին, որ ռեք ա գնում, խոսնակը դա չի ընկալում ու չի զգուշացնում, արդյունքում ողջ քարոզչական ներուժը միտվում է «Հ1-ը դավաճաններից մաքրելու» կոչերին։

Այնինչ, խոսնակը բավական էր ասեր, որ իր կիքսն է, ներողություն խնդրեր ու թեման փակվեր։ Վերջ ի վերջո, վարչապետի ծծովի կոնֆետ ուտելը, որ սաղս տեսանք, աշխարհը փուլ չեկավ, դրանից բեթար բաներ էլ ենք տեսել։ Բայց չէ, բուլլինգի ա ենթարկվում տեխնիկական աշխատողը, որը իրա աշխատանքն էր անում։ Կարող ա դաժե աշխատանքից դուրս գա դրա համար։ Կարող է հետո դաժե հետ բերեն։ Էն մաքսատան դրոշի պատմության պես։ Բայց երկու տարում թվով երրորդ խոսնակը տենց էլ չի վերցնի իր վրա պատասխանատվությունը, թայֆեն էլ մեջքին կկանգնի դա խազ։

***

Փաշինյանի լայվի մեջ բոլոր տրամաբանական հակասությունները որ մի կողմ թողնենք, տակը մնում է երկու միտք՝

1. պետական համակարգում մութ ուժերն են մեղավոր ամեն ինչում, թավիշ սփռող պարգևավճարիստները կապ չունեն էս վիճակի հետ, իրանցից սպռոս մի արեք, էս ձեզ նոր թշնամի՝ նախկինների ժամանակվանից աշխատողներ, իրանց ատեք, մնացածին մի կպեք,

2. մի քիչ էլ համբերեք, սեփականությունը խլեմ, բայց ձեր փայը մի սպասեք, ձեզ չի բաժանվելու։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը