Երևանում Nissan-ը բախվել է ծառին և էլեկտրասյանը. կան վիրավորներ
Երեկ՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են հայտնաբերել իսկ մեկին՝ դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից Nissan-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի, իսկ վարորդը, խույս տալով բախումից, փորձել է նաև շրջանցել ճանապարհին եղած հսկայական փոսերը, որոնք լցված էին անձրևաջրով, հավանաբար, չկարողանալով կառավարել մեքենան, վթարի է ենթարկվել»։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: