190 դպրոցի հետնամասից 26-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Գագիկ Ա.-ն է:
Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում գտնվող թիվ 190 դպրոցի հետնամասում, անհայտ անձը վիճաբանել է Գագիկ Ա.-ի հետ, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, ապա սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ազդրին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի հայտնած տեղեկությունը՝ արդյոք Գագիկ Ա.-ն հրազենային վնասվածք ստացել է, թե ոչ:
Հետաքննիչ Բաբիկյանի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: