Կարծիք

20.04.2020 09:47


Ամենակոմֆորտ տարբերակը նախկին իշխանությունների թիրախավորումն ու իրենց բոլոր անհաջողությունների մեջ նրանց հետքերը տեսնելն է

Ամենակոմֆորտ տարբերակը նախկին իշխանությունների թիրախավորումն ու իրենց բոլոր անհաջողությունների մեջ նրանց հետքերը տեսնելն է

Թե բա տարբեր ուղղություններով լայնածավալ հարձակում է սկսվել իշխանության դեմ՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ֆեյքերով (Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկը ու ՊՈԱԿ-ը վկա), որոնք վարձատրվում են ՀՀ-ից գողացված փողերով, ոնց կասեր դասականը՝ «Իյա՜, իրոք»:

Նիկոլի և իշխանությունների համար ամենակոմֆորտ տարբերակը, որով և առաջնորդվում են, իշխանության գալուց հետո նախկին իշխանությունների թիրախավորումն ու իրենց բոլոր անհաջողությունների մեջ նրանց հետքերը տեսնելն է: Երեկվա Նիկոլի ուղիղ եթերից մի հատված. «Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, և այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել»։ Կեղծ մեծահոգության և բարեպաշտության քողի տակ թաքնված սպառնալիքի ակնարկներ է երեկ արել սահմանադրական կարգի տապալման միջոցով իշխանությունը զավթած անձը, իբր իրեն ոչինչ չէր խանգարում նախկիններին տներից հանել ու սամասուդ անել և այսօր էլ ոչինչ չի խանգարում տներից հանել ու ինքադատաստան տեսնել իրեն ու իր կառավարությանը հայհոյողներին, հոխորտացողներին (իրականում՝ քննադատողներին)։ Ոզում եմ Նիկոլին մի բան հիշեցնել, որ վերջին անգամ հայ ժողովրդին թուրք սուլթաններն ու «կիրթ» կոլեգադ են սպառնացել տներից հանել ու փողոցներում մորթել իրենց ենիչերիների միջոցով․․․
Որդեգրած մարտավարության համաձայն՝ նախկինները մեղավոր են ամեն ինչում, իսկ այն կիսատ նախագծերը կամ այն նախագծերի մասին, որոնք բավական արդյունավետ են և կիրառելիության առումով բավականին օգտակար են, Նիկոլը ու թիմակիցները «զարմանալիորեն» լռում են։ Հետաքրքիր է, որ Նիկոլը չի բողոքում այն նախնական պայմանավորվածությունների ու պրոյեկտների կյանքի կոչման համար, որոնք նախաստորագրվել և վավերացվել են 4-5 տարի առաջ։ Նիկոլը իշխանության գալուց առաջ նախորդ իշխանությունների հանդեպ արդեն բավականաչափ դեմոնիզացման գործընթաց իրականացրել էր և հանրությանը նախապատրաստել, որ իշխանության գալուց հետո պայքարելու է «թալանչի», «ժողովրդի արյունը ծծող», «20 տարի ժողովրդին կեղեքած ու կոռումպացված» հների դեմ։ Եվ, ինչպես տեսնում ենք՝ նա հավատարիմ է մնում իր խոսքին՝ ամենուր տարածելով ատելություն և հակակրանք։ Մարտավարությունը շատ պարզ է․ ցանկացած լարված իրավիճակում, երբ քաղաքական առումով այլևս ասելիք չկա, և ամենուր կրախային իրադրություն է՝ իշխանությունները «մեյդան» են իջեցնում փրկության փարոսը՝ «նախկինները բացահայտ խանգարում են իշխանություններին և չեն թողնում իրականացնել իրենց ծրագրերը», ինչ խոսք, սա իշխանությունների հերթական պոպուլիզմի չափաբաժնի դրսևորումն է, որով փորձ է արվում ժողովրդի աչքին դարձյալ «չեմպիոն» երևալ և կոնկրետ մեղավորներ նշանակել։Ի դեպ, Երբ խոսում են ֆեյքերի ու ֆեյքային գրոհների մասին, հավանաբար մոռանում են, թե քանի ֆեյքաբուծարաններ ու հատուկ պետական միջոցներով պահվող «մոնիտորինգչիներ» ունեն, որոնց որոշ մասը հայտնի են։ Մոռանում են, թե ինչպես են օրվա իշխանության ֆեյքերը հարձակվում անցանկալի օգտատերերի ու նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների վրա՝ հայհոյախառն արտահայտություններ ու տարբեր սպառնալիքներ տեղալով ոչ միայն նրանց, այլև նրանց ընտանիքի անդամների հասցեին։ Երբ խոսվում է գործող իշխանությունների քաղաքական մանիպուլյացիաների և մերկապարանոց հայտարարությունների մասին, քննադատողներն անմիջապես գամվում են անարգանքի սյունին և պարսավանքի ենթարկվում, սակայն ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես են իրենց համար ճանապարհ հարթելով՝ իշխանությունները հաստատում ավտորիտար կարգեր։ Երկրում ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում իշխանությունները, շատ լավ հասկանալով, որ ընդհանուր դրությունը դուրս է գալիս վերահսկողությունից, և ՀՀ-ում, հնարավոր է՝ ստեղծվի աղետալի ու անվերահսկելի առողջապահական ճգնաժամ, փորձում են ամեն կերպ պատասխանատվությունն իրենց վրայից գցել և արհեստական «մեղավորներ» գտնել։

Հ.Գ. Ցանկացած իշխանություն նախ և առաջ պատասխանատու և հաշվետու է իր ժողովրդի առաջ և իր գործողությունների համար պետք է պատասխան տա՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Իսկ թե ե՞րբ ու ի՞նչ քայլերի համար պետք է պատասխան տա՝ այդ չափորոշիչները որոշում է նորին գերազանցություն ժամանակը։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը