Կարծիք

19.04.2020 21:41


Այսպես ավելի հնչեղ է՝ «Օգնում ենք լավագույններին»

Այսպես ավելի հնչեղ է՝ «Օգնում ենք լավագույններին»

Ուսանողներին աջակցելու կառավարական ծրագիրը
Համավարակի աջակցությունների շրջանակում կառավարությունը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ըստ առաջադիմության:

«Եթե ուսանողների խնդիրը էությամբ սոցիալական է, ինչո՞ւ ենք աջակցությունը թիրախավորում ըստ կրթական առաջադիմության» հարցնում է ուսանողական խորհուրդներից մեկի նախագահը, ու շարունակում՝ «Կան լավ սովորող ուսանողներ, որոնց ընտանիքները չեն զրկվել իրենց եկամուտներից: Կան նաև ուսանողներ, որոնք ունեն միջին առաջադիմություն, բայց նրանց ընտանիքները զրկվել են նախատեսվող եկամուտներից»:

Ցավոք, պատասխանը շատ պարզ է՝ չափազանց բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները քիչ են: Շատ ավելի քիչ, քան լավ ու միջին առաջադիմություն, բայց աջակցության կարիք ունեցողները:

Հետո այսպես ավելի հնչեղ է՝ «Օգնում ենք լավագույններին»:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը