Մարալիկում երեկ գիշեր 90-ամյա կին է մահացել, որին հուղարկավորել են կորոնավիրուսով վարակվածության կանոնները պահպանելով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը՝ նշելով, որ պաշտոնապես չի կարող ասել, թե կորոնավիրուս ախտորոշվել էր կնոջ մոտ, թե՝ ոչ:
Քաղաքապետը հավելեց, որ ախտահանել են նաեւ գերեզմանոցին հարակից տարածքը:
Նա նշեց, որ 90-ամյա կինը Սառնաղբյուր գյուղից էր, սակայն դստեր հետ էր բնակվում Մարալիկում:
Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Hraparak.am կայքի հետ զրույցում հաստատել էր, որ կինը վարակված է եղել կորոնավիրուսով:
Մարալիկում կորոնավիրուսից 90-ամյա կին է մահացել