Կարծիք

19.04.2020 18:30


Առաջին մարդը, ով այդ ինստիտուտը անլրջացրեց, դա էդ ինստիտուտի այսօրվա պատասխանատուն է

Առաջին մարդը, ով այդ ինստիտուտը անլրջացրեց, դա էդ ինստիտուտի այսօրվա պատասխանատուն է

Էդ բարոյախրատական կոչեր անողները թող հիշեն՝ վարչապետի ինստիտուտը այս երկու տարվա մեջ ինչեր է իրեն թույլ տվել:

Որը ասեմ՝ շնաբարո դուրսպրծուկնե՞րը, թե՞ պատին ու ասֆալտին ծեփելը, թաթիկներ կտրե՞լը, թե՞ Վատիկանի պադվալները, սատանաների հետախուզո՞ւմը, թե՞ սևազգեստ մարդիկ:

Առաջին մարդը, ով այդ ինստիտուտը անլրջացրեց, դա էդ ինստիտուտի այսօրվա պատասխանատուն է: Թե՞ մոռացաք օրը ցերեկով մարդկանց պառկացնելը պոլերին, իբր զենք են փնտրում, թե մոռացաք ընդդիմադիների հասցեին այդ նույն ինստիտուտը ինչ խոսքեր էր շռայլում, իսկ իր ֆեյքերը՝ ինչ հայհոյանքներ:

Եվ վերջապես շատ շուտ մոռացաք՝ էդ ինստիտուտը օրը ցերեկով ոնց էր կենդանի մարդկանց «թաղումներ» անում:

Էդ խրատները ժամանակին տայիք վարչապետի ինստիտուտին, եթե էդքան մտահգված էիք այդ ինստիտուտով:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը