Նոր Գեղի համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. պացիենտը 58-ամյա տղամարդ է
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում այսօր՝ ապրիլի 18–ին, հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, պացիենտը 58–ամյա տղամարդ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը։
«Որքանով տեղյակ եմ, շփման շրջանակն արդեն պարզվել է, բարեբախտաբար, այն մեծ չէ։ Իրենց ընտանիքում 4 հոգի են՝ ինքը կինը եւ երեխաները. շփվել է 2 ընկերների հետ, որոնցից մեկի տանը շինարարական աշխատանքնեն են կատարել։ Այս պահին տղամարդն իր կնոջ հետ տեղափոխվել են հիվանդանոց, մյուսները տանն են ինքնամեկուսացվել, մինչեւ թեստավորվեն»,–ասաց Պապյանը։