Ախուրյանի ԲԿ փոխտնօրենը թեստավորվել է. ևս մեկ աշխատակից մեկուսացված է. ԲԿ տնօրեն
Ախուրյանի ԲԿ-ի փոխտնօրենը թեստավորվել է, նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ախուրյանի ԲԿ-ի տնօրեն Զավեն Մանուկյանը` նշելով, որ փոխտնօրենը շատ կարճ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված ծնողների հետ:
«Փոխտնօրենի ծնողներն Աշտարակում են ապրում, ինքը նրանց հետ չի բնակվում, ուղղակի ձեռնոցով ու դիմակով մտել է մի պահ հոր շահած «Գրին քարտ»-ը փոխանցելու: Բայց 14 օր անց մեկուսանալուց հետո թեստավորվել է եւ բացասական է եղել»,-ասաց նա` նշելով, որ Ախուրյանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր դեռ չկան:
Նա հավելեց, որ ԲԿ-ից միայն մեկ հոգի է այժմ մեկուսացված` ռենտգեն անող մասնագետի տեխնիկը. «Նա ռենտգեն է արել մի քաղաքացու, որի մոտ մեկ շաբաթ անց կորոնավիրուս է հայտնաբերվել: Հիմա սպասում է, մինչեւ իրեն էլ կթեստավորեն»: