Կարծիք

18.04.2020 17:11


Այս աճող աղքատությունը հաղթահարելու համար մեր երկրին պետք է ճգնաժամային մենեջեր

Այս աճող աղքատությունը հաղթահարելու համար մեր երկրին պետք է ճգնաժամային մենեջեր

Ըստ վիճակագրությունների, աղքատությունը տենդենց ունի աճելու, եթե որևէ արդյունավետ գործողություններ չեն արվում։ Այսինքն, եթե երկրի պայմանները մնան նույնը, ապա աղքատների քանակը միայն կավելանա։

Հայրենի կառավարության ռազմավարական ծրագրերում աղքատությունը կարծես թե լավ ներկայացված է, իսկ լուծման ծրագրերն էլ ավելի շատ նման են բրեժնևյան ծրագրերին, այսինքն մեզ մոտ թղթերի հետ ամեն ինչ կարգին է։
Չգիտեմ, այս ծրագիրը կազմել են, գրանտներ տվող միջազգային կազմակերպություններին ցույց տալու համար, թե կազմողներն ու ստորագրողները իրենք իրենց հավատում են։
«Հրաշալի» ռազմավարական ծրագիր ունենալով հանդերձ մեր երկրում վերջին տարիներին մեծ հաշվով դրական տեղաշարժ չի լինում, վկան մեր արտաքին պարտքի աճը։
Ինձ թվում է սա շատ բարդ ու վտանգավոր խնդիր է, ու առանց ագրեսիվ պետական քաղաքականության ու սրտացավության, ըսենց «ռազմավարական» լոլոներով այս հարցը չի լուծվելու։

Այս աճող աղքատությունը հաղթահարելու համար մեր երկրին պետք է ճգնաժամային մենեջեր:

Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը