Կարծիք

18.04.2020 13:05


Արսեն Թորոսյանը կրկին հակասում է Նիկոլ Փաշինյանին. ո՞վ է ստում

Արսեն Թորոսյանը կրկին հակասում է Նիկոլ Փաշինյանին. ո՞վ է ստում

Նիկոլի երեկվա ուղերձը, որն արվում էր մութ քաղաքի ֆոնին, մեկ լեյտմոտիվ ուներ. կորոնավիրուսի տարածումը գտնվում է վերահսկողության ներքո, հեսա մայիսից մանրից կվերադառնանք բնականոն գործունեության հուն։

Եվ արդեն ձևավորվող ադաթի համաձայն՝ այսօր ստատուս է գրում Թորոսյան Արսենը, որն արմատական հակասության մեջ է Նիկոլի երեկվա ելույթի հետ, որովհետև Թորոսյանն էլ հստակ ակնարկում է, որ հիմա համավարակի կրկնապատկման տեմպը մեզ մոտ 17 օր է կազմում և գուժում է, որ մայիսի վերջում կունենանք 5000 վարակված։

Իրականում, երկուսն էլ բստրում են։ Նիկոլը բստրում է, որ վիրուսը վերահսկողության տակ է և այս կետով ճիշտ էր ասում Արսեն Թորոսյանը. այն վաղուց դուրս է եկել վերահսկողությունից։ Թորոսյան Արսենն էլ է բստրում, որովհետև այն փաստը, որ կրկնապատկման տեմպը 17 օր է կազմում, պայմանավորված է արտակարգ դրությունով, որի պատճառով հարյուրավոր ձեռնարկություններ ու մարդկանց կուտակման վայրեր չեն գործում։ Հենց սկսեն հանել սահմանափակումները, վարակվողների օրական թիվը կրկին էքսպոնենցիալ աճ է ունենալու և ըստ այդմ, Թորոսյանի ասած 17 օրը շատ արագ կարող է դառնալ 13-10-7 օր։

Այս տխմար կառավարության քայլերի հետևանքն այն է, որ այսօր արդեն ցուգցվանգում ենք հայտնվել։ Խնդիրն այն է, որ բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք պետք էին այս շրջանում կամ առհասարակ չարվեցին, կամ էլ՝ արվեցին այնպիսի ուշացումով և այնքան թերի, որ դրանց ՕԳԳ-ն մինիմալ էր։

Արդյունքում, ստեղծվել է սոված բունտերի ահագնացող ռիսկ և հիմա արդեն դիլեման մեկն է. կամ մայիսից թողնում են, որ մարդիկ հացի փող վաստակեն ու հիվանդությունը սկսում է տարածվել երկրաչափական պրոգրեսսիայով, կամ էլ չեն թողնում, որ հիվանդությունը կայծակնային տարածում ունենա, բայց սկսվում են լրջագույն սոցիալական խնդիրներ՝ անկանխատեսելի հետևանքներով։

Այսքանով հանդերձ՝ կրկնվեմ. դեռ բախտներս բերում է։ Բախտներս բերում է, որովհետև սառը քրտինքով վեր թռնելու մղձավանջ է պատկերացնելը, որ այս անգրագետ, ապիկար ու դեմագոգ թիմը կարող է գլխավորել մեզ ավելի լուրջ ճգնաժամի՝ պատերազմի դեպքում։ Կառավարչական այսպիսի հմտություններով Արցախը ո՞րն է, կարող է Չարբախն էլ չկարողանանք պահել։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը