Կարծիք

18.04.2020 12:50


Եթե աշխարհի շատ երկրներում վարվեն այնպես, ինչպես վարվում եք դուք, ուրեմն հարմար պահի նրանց բանտ կնետեն

Եթե աշխարհի շատ երկրներում վարվեն այնպես, ինչպես վարվում եք դուք, ուրեմն հարմար պահի նրանց բանտ կնետեն

Մարդը աշխատում է վարսավիրանոցում․ այս ընթացքում հարկադրված պարապուրդի է մատնվել, դիմել է կառավարության օգնությունից օգտվելու համար ու ստացել է ստացել է 10․600 դրամ՝ ամբողջ ընտանիքի համար։ Դա այն գումարն է, որով պետք է երկու ամիս ապրի ընտանիքը։

Մարդն աշխատում է երթուղայինի վարորդ, զրկվել է աշխատանքից, դիմել է ու պարզվում է, որ նրանց համար դեռ օգնություն չկա։

Էս ընթացքում լիքը ընտանիքներ բողոքում են, ահազանգում են, որ սովի են մատնվել, 7 երեխաների հայրն ասում է, որ օրվա մեջ երեխաներին կարողանում են միայն շաքարաջուր տալ։

Մարդիկ գնում էին արտագնա աշխատանքի, բայց էս տարի չեն կարողանում գնալ․ նրանց վարչապետն առաջարկում է գյուղատնտեսությամբ զբաղվել։ Շատ լավ։ Ասենք՝ հետևեց վարչապետի խորհրդին, որը խոպան հողերը վերակենդանացնելու լավ միջոց է։ Գեղարքունիքի մարզում բնակվողը (օրինակն այդ մարզից եմ բերում, քանի որ այդ մարզից են շատ գնում ՌԴ՝ արտագնա աշխատանքի) գնում է բանկ, վերցնում վարկ զրո տոկոսով ու ցանկում կարտոֆիլ կամ տնկում կաղամբ։ Սա ապրիլ ամիսն է, Գեղարքունիքում աշխատանքները սկսում են մայիսից։ Մայիսին ցանեց կարտոֆիլ կամ տնկեց կաղամբ, սեպտեմբերի վերջին բերքահավաքի շրջանն է, հավաքեց, վաճառեց, առոք-փառոք ապրեց։ Իսկ մինչ սեպտեմբերը 5 ամիս կա։ Այդ 5 ամսվա ընթացքում ապրելու համար ի՞նչ է առաջարկում նրան կառավարությունը։ Ոչինչ։

Բայց կառավարությունն ուրիշ բան է ասում, վեր է կենում ու եթերով հայտարարում, թե մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ ճգնաժամային պահերին։
Ստի՞։

Եթե աշխարհի շատ երկրներում վարվեն այնպես, ինչպես վարվում եք դուք, ուրեմն հարմար պահի նրանց բանտ կնետեն որպես մարդկության նկատմամբ հանցագործություն կատարողներ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը