Կարծիք

18.04.2020 15:24


Չինական «լապշա» կախեց հպարտ քաղաքացիների ականջներից

Չինական «լապշա» կախեց հպարտ քաղաքացիների ականջներից

Պացիենտի մոտ սրացումներ են նկատվում, ակնհայտ դեղերը անզոր են։ Երեկվա շնորհավոր Ամանոր և կորոնավիրուս ներկայացումը, որտեղ չինական «լապշա» կախեց հպարտ քաղաքացիների ականջներից, խոսում էր նրա հիվանդագին ամբիցիաների մասին։ Կարծում եմ, որ ներկայացումը ավելի լիարժեք կլիներ, եթե կողքերում կանգնեին հպարտ 2 քաղաքացի՝ հովհարներով։

Ակնհայտ է, որ պացիենտի մոտ կա բոլորիս հայտնի «мания величия»..․

Շատերը ժամանակին զարմացած էին այն արտահայտությունից, որ ասում էր, թե աղքատությունը ձեր գլխում է, բայց եթե հաշվի ենք առնում նրա հոգեվիճակը, ապա պետք է գիտակցենք, որ պացիենտը այնքան է բարձրացել իր աչքերում, որ Հիմալայան բարձրությունից է նայում հպարտ քաղաքացիներին։ Շատերը հավանաբար նկատել են, որ արդեն ժպիտ է գալիս պացիենտի դեմքին, երբ ասում է՝ հպարտ քաղաքացի։

Այո՛, ինքն անգամ չի կարողանում թաքցնել իր ծիծաղը նման էժան ստի նկատմամբ։ Այս ամենը շատ ցավալի է, սակայն առավել ցավալի է այն փաստը, որ այդ հպարտ քաղաքացիները համառորեն հավատում են այդ ստին և ինքնակամ իրենց ականջներից շարունակում են կախել այդ անորակ «լապշան»։

Կորյուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը