Լրահոս

18.04.2020 11:23


Ազգային ժողովի դիմաց ЗИЛ-ը մասամբ հայտնվել է դիտահորում

Ազգային ժողովի դիմաց ЗИЛ-ը մասամբ հայտնվել է դիտահորում

Երեկ՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Կենտրոն թաղապետարանին պատկանող ЗИЛ մակնիշի 095 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենան դիտահորի փլուզման պատճառով մասամբ կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի հետևի անվահեծանը հայտնվել է դիտահորի մեջ, քանի որ այն կառուցողները երևի «սիրտ ու հոգի են դրել» կառուցման համար, իսկ եթե որակյալ կատարեին աշխատանքները, ЗИЛ-ը այս օրը չէր ընկնի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը