Կարծիք

18.04.2020 08:38


Փաշինյանն առաջնորդվում է «իշխանական վայելքները՝ ինձ», իսկ «պատասխանատվությունը՝ ձեզ» կարգախոսով

Փաշինյանն առաջնորդվում է «իշխանական վայելքները՝ ինձ», իսկ «պատասխանատվությունը՝ ձեզ» կարգախոսով

Վարչապետն իրոք յուրահատուկ մենեջեր է. չի կարողանում արդիականացնել ծննդատները՝ փակում է դրանք, փակում է Ռազմական նախաձեռնությունների կենտրոնն ու հետո բողոքում, որ «ռազմավարություններ մշակող մասնագետներ չունենք»: Դե իսկ այսօր արդեն գլոբալ ասվեց, որ վիրուսի տարածման հարցը քաղաքացիների վրա է թողնվում. լվացեք ձեռքերը եւ սոցիալական հեռավորություն պահեք, եթե չեք անում դա, ապա մեղքը ձեր վրա է մնում։

Իրոք որ, Փաշինյանն առաջնորդվում է «իշխանական վայելքները՝ ինձ», իսկ «պատասխանատվությունը՝ ձեզ» կարգախոսով։

Հետաքրքիր էր նաև այն, որ իր ուղերձում նա խոսք չասաց այն մասին, թե հենց նա՛ մեղքի ինչ բաժին ունի վիրուսի տարածման համար, չէ՞ որ նա կանխարգելիչ միջոցառումների փոխարեն երկրում ղեկավարում էր մասսայական միջոցառումները։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը