Ծանծաղամիտ Ալենь-ը, Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին շաղ տված աղտեղությունները չմարսած` հիմա էլ վայրահաչել է Նիկոլի ասածին «չէ» ասող լրագրողների և լրատվամիջոցների վրա։
Թե բա` «այն իրավիճակը, որ դուք տեսնում եք տարբեր կայքերով, հեռուստաեթերներով... այս ամենն արվում է մի նպատակով, որպեսզի իրավիճակն օգտագործելով`իշխանությանը վարկաբեկեն»։ Մինչդեռ «իշխանությունը եղել է նույնը, կա և մնալու է նույնը, եղել է ՀՀ ժողովրդի մի մասը և մնալու է մի մասը»։
Դասականը կասեր` իյա՛, իրո՞ք։ Բա որ իշխանությունը «եղել է ՀՀ ժողովրդի մի մասը և մնալու է մի մասը», այսինքն` «ՀՀ ժողովրդի նվիրյալ» է, ոչ թե վարձու աշխատողների բրիգադ, որին (Լենա Նազարյանի ականջը կանչի) մինչև լավ «չնայես»` կարգին փող չտաս, չի աշխատի, ինչո՞ւ ոտները «վերմակի գյորա» չի մեկնում։ Ինչո՞ւ չի ձգում գոտիները և «ՀՀ ժողովրդի» չարքաշ կյանքով չի ապրում, այլ`դոշ տված պաշտպանում է աշխատավարձի չափ, դեռ մի բան էլ ավելի՝ ամենամսյա պարգևավճարներ ստանալու իր «իրավունքը», երբ «ՀՀ ժողովրդի» ճնշող մեծամասնությունը` գիտնականներ, բժիշկներ, ուսուցիչներ, յոլա է գնում ամիսը 70-100 հազար դրամ աղքատավարձով (թոշակառուների մասին չենք խոսում)։
Մեկ ուրիշն իր փոխարեն կլռեր` անընդհատ անհարկի չէր ցցվի, բայց ո՛չ` ծանծաղամիտ Ալենь-ը չի կարող չխոսել։ Հենց նրա համար էլ ծանծաղամիտ Ալենь է, որ ամեն անգամ նույն ցեխը մտնի, էշություններ դուրս տա արժանավոր մարդկանց հասցեին, ինքն իրեն քացու տակ գցի, նորից ու նորից կանգնի նույն փոցխի վրա։ Այլ կերպ չի կարող, և վե՛րջ` «կրթվածությունը» թույլ չի տալիս։ Բայց այնքան խելք ունի, որ վախենում է «վարկաբեկվելուց». հասկանում է` բավական է զոմբիներնարթնանան հեղափոխական թմբիրից, բացեն աչքերը, տեսնեն`ինչ ասել է թավշյա «խմբապետություն», և... մնաս բարով, իշխանություն, մնաս բարով, խորհրդարան, մնաս բարով, փոխխոսնակի աթոռ։
Եվ ինքը մենակ չէ իր վախերի հետ. Նիկոլ ամենփրկիչն էլ է մահու չափ սարսափած վարկաբեկվելու «ուրվականից». իր կայքում այդպես էլ գրում է` Քոչարյանը իրեն դատի է տվել զրպարտելու համար և 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում, որ վարկաբեկի իշխանություններին (հարցնող լինի` ինչո՞ւ ես զրպարտում, ասում բաներ, որ չես կարող ապացուցել, որ մի հատ էլ «վարկաբեկեն» քեզ` դատի տան որպես սովորական զրպարտչի)։
Ու շատ էլ ճիշտ են անում, որ վախենում են։ Որովհետև ստի վրա են եկել իշխանության, ստելու, մարդկանց միտումնավոր խաբելու հողի վրա էլ գնալու են։ Որովհետև ստի ոտը կարճ է`եթե ոչ այսօր, ապա վաղը իրենց փչած փուչիկները հերթով պայթելու են։ Արդե՛ն պայթել են, չնայած հասարակության մի մասը դեռ տաք է`չի հասկացել, որ իրեն մատի վրա ֆռռացրել են` ժողովրդի ուսերին նստած եկել են իշխանության, որ «լափեն», ու լափում են։ Ընդ որում` եթե նախկինների դեպքում դա դեռ պետք է ապացուցել, իրենց դեպքում դա ակնհայտ է` անզեն աչքով էլ տեսանելի է և ամրագրված առարկայական փաստերով, հրապարակումներով, որոնք չեն հերքվել պաշտոնական հաղորդագրություններով։
Ուղղակի առաջ թաքուն էին լափում, հիմա`օրը ցերեկով, «օրինականացնելով» թալանը աշխատավարձերին համարժեք պարգևատրումների կամ, որ նույնն է, կրկնակի աշխատավարձերի «տեսքով»։ Եվ այնպես էլ չէ, թե հենց սկզբից «բաց և թափանցիկ» կրկնապատկել էին իրենց եկամուտները. իրենց մնար` այդ ամենը կմնար փակի տակ`գաղտնիության քողի ներքո, բայց ինֆորմացիայի չնախատեսված արտահոսք եղավ, ու ինքնապարգևատրումների արատավոր մեխանիզմը ջրի երես դուրս եկավ, հանրայնացվեց և դարձավ հասարակության սեփականությունը։
Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ ժողովրդին կարելի է միառժամանակ խաբել, ժողովրդի մի մասին կարելի է խաբել երկար ժամանակ, բայց ամբողջ ժողովրդին երկար ժամանակ խաբել ոչ մեկին չի հաջողվել։ Նույնիսկ իրենք իրենց են փորձում խաբել, թե` բոլոր նրանք, ովքեր իրենց հավին քշա են ասում, պիցցա ուտող են, ծախված են, օգտվում են «նախկինների լափամանից», դրա համար էլ քննադատում են, «վարկաբեկում», վատաբանում իշխանություններին։ Որովհետև ստամոքսով են մտածում` լափամանից, պիցցայից այն կողմ ոչինչ չեն տեսնում, ու բոլորին իրենց նեղ արշինով են չափում։
Իրենց հարմար է այդպես մտածել։ Այլապես ստիպված կլինեն առերեսվել ճշմարտության հետ, խոստովանել, որ իրենք ամպոտ ոտքերով հրեշտակներ չեն, ինչպես նրանք, ում թշնամի, սև, հակահեղափոխական և չգիտես` էլի ինչ են հռչակել, սատանա չեն. եղել են (և կան) անբարեխիղճ պաշտոնյաներ, որոնց մի մասը, այո, օգտվել է լափամանից, ինչքան կարողացել է, մյուսները սուսուփուս արել են իրենց գործը։ Ոմանք այսօր էլ առանցքային պաշտոններ են զբաղեցնում իշխանական բուրգում։ Ավելին`հենց նրանց ենք պարտական, որ պետական համակարգը դեռ չի փլվել, պետական կառույցները լավ թե վատ աշխատում են, չնայած իրենց` Նիկոլի կադրերի «կատաղի դիմադրությանը»։
Այնպես որ, լավ կլինի`սսկվեն ու հանգիստ նստեն տեղները, մինչև տեսնենք` ինչ ենք անում...
Էշը որ էշ է, երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում
Ծանծաղամիտ Ալենь-ը, Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին շաղ տված աղտեղությունները չմարսած` հիմա էլ վայրահաչել է Նիկոլի ասածին «չէ» ասող լրագրողների և լրատվամիջոցների վրա։
Թե բա` «այն իրավիճակը, որ դուք տեսնում եք տարբեր կայքերով, հեռուստաեթերներով... այս ամենն արվում է մի նպատակով, որպեսզի իրավիճակն օգտագործելով`իշխանությանը վարկաբեկեն»։ Մինչդեռ «իշխանությունը եղել է նույնը, կա և մնալու է նույնը, եղել է ՀՀ ժողովրդի մի մասը և մնալու է մի մասը»։
Դասականը կասեր` իյա՛, իրո՞ք։ Բա որ իշխանությունը «եղել է ՀՀ ժողովրդի մի մասը և մնալու է մի մասը», այսինքն` «ՀՀ ժողովրդի նվիրյալ» է, ոչ թե վարձու աշխատողների բրիգադ, որին (Լենա Նազարյանի ականջը կանչի) մինչև լավ «չնայես»` կարգին փող չտաս, չի աշխատի, ինչո՞ւ ոտները «վերմակի գյորա» չի մեկնում։ Ինչո՞ւ չի ձգում գոտիները և «ՀՀ ժողովրդի» չարքաշ կյանքով չի ապրում, այլ`դոշ տված պաշտպանում է աշխատավարձի չափ, դեռ մի բան էլ ավելի՝ ամենամսյա պարգևավճարներ ստանալու իր «իրավունքը», երբ «ՀՀ ժողովրդի» ճնշող մեծամասնությունը` գիտնականներ, բժիշկներ, ուսուցիչներ, յոլա է գնում ամիսը 70-100 հազար դրամ աղքատավարձով (թոշակառուների մասին չենք խոսում)։
Մեկ ուրիշն իր փոխարեն կլռեր` անընդհատ անհարկի չէր ցցվի, բայց ո՛չ` ծանծաղամիտ Ալենь-ը չի կարող չխոսել։ Հենց նրա համար էլ ծանծաղամիտ Ալենь է, որ ամեն անգամ նույն ցեխը մտնի, էշություններ դուրս տա արժանավոր մարդկանց հասցեին, ինքն իրեն քացու տակ գցի, նորից ու նորից կանգնի նույն փոցխի վրա։ Այլ կերպ չի կարող, և վե՛րջ` «կրթվածությունը» թույլ չի տալիս։ Բայց այնքան խելք ունի, որ վախենում է «վարկաբեկվելուց». հասկանում է` բավական է զոմբիներն արթնանան հեղափոխական թմբիրից, բացեն աչքերը, տեսնեն`ինչ ասել է թավշյա «խմբապետություն», և... մնաս բարով, իշխանություն, մնաս բարով, խորհրդարան, մնաս բարով, փոխխոսնակի աթոռ։

Լիլիթ Պողոսյան