Լրահոս

17.04.2020 18:14


Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին բժշկուհի է

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին բժշկուհի է

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մոտ թոքաբորբ չկա, նրա վիճակը լավ է։

Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 17-ին, կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնագիտությամբ բժշկուհի է։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա տեղափոխվել է երևանյան հիվանդանոցներից մեկը։ Կինը թոքաբորբ չունի և իրեն լավ է զգում։

Մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, թե չի կարող ասել` որտեղ է աշխատում վարակված քաղաքացին, սակայն վերջին 1 շաբաթում նա աշխատանքի չի հաճախել։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու շփման շրջանակը պարզելու համար։ Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1201 է։

Այս խորագրի վերջին նյութերը