Արցախում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7-ի
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի՝ 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում»,-նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:
«Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո»,-նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվական շտաբը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին: Արցախում ապրիլի 17-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 7 դեպք, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։
Արցախում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7-ի
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի՝ 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում»,-նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:
«Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո»,-նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկատվական շտաբը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին:
Արցախում ապրիլի 17-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 7 դեպք, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։