Քաղաքացին հաղորդում է տվել, որ բազմոցին հայտնաբերել է 62-ամյա հոր դին՝ բռնության հետքերով
2020թ. ապրիլի 16-ին՝ ժամը 16:40-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ 2020թ. ապրիլի 14-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 16:40-ը, բացակայել է Երևան քաղաքի Սոֆիայի փողոցում գտնվող իր տանից և վերադառնալով՝ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 62-ամյա հոր դին՝ բռնության հետքերով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: