Լրահոս

17.04.2020 16:18


Գեղարքունիքի մարզում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Գեղարքունիքի մարզում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։

Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կա հրազենի վնասվածք։

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանին։

Հայտնաբերվել է կասկածյալ Ա. Կիրակոսյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կասկածյալ Ա. Կիրակոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Վերջինս աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ Շորժա կայարանում որպես հերթապահ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հրապարակում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը