Կարծիք

17.04.2020 15:20


Մինչև ե՞րբ է շարունակվելու այս խեղկատակությունը

Մինչև ե՞րբ է շարունակվելու այս խեղկատակությունը

Հե՛յ, ո՞վ կա այդտեղ

Չիմացանք` հիմա դատավոր Աննա Դանիբեկյանը դո՞ւրս է եկել կամավոր ինքնամեկուսացման ռեժիմից` վերադարձե՞լ է աշխատանքի, թե՞ չէ։

Քննելո՞ւ է պաշտպանական կողմի միջնորդությունը 4 նախկին վարչապետների երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, թե՞ որոշել է երկարաձգել առանց այն էլ չափից ավել երկարաձգված «պաուզան»։ Եթե երկրորդը` դա արել է սեփական նախաձեռնությա՞մբ, որովհետև չի ուզում այլևս մասնակցել «թավիշների» կեղտոտ խաղերին, թե՞ հարկադրաբար` Նիոլի սրտի դատախազության պատվերով։

Մինչև ե՞րբ է շարունակվելու այս խեղկատակությունը։

Կա՞ մեկը`այնտեղ, «թավշյա ընտրովի, սարքովի արդարադատության» արատավոր համակարգում, որ կարող է պատասխանել այս հարցին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը