Կարծիք

17.04.2020 18:58


Երկու տարի առաջ այնքան մեծ էր էյֆորիան, որ թվում էր՝ այդպես է լինելու ևս քսան տարի

Երկու տարի առաջ այնքան մեծ էր էյֆորիան, որ թվում էր՝ այդպես է լինելու ևս քսան տարի

Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր ոգևորված փողոցում պայքարող ժողովուրդը, բայց այսօր նրանք պարզեցին, որ եթե չեն ուզում պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան, իսկ իրենք կոպեկներ, կրկին պետք է հեղափոխություն անեն:

Նրանք պարզեցին, որ աղքատությունը իրենց գլխում է, որ օրավարձով աշխատող չկա և որ իրենք պետք է դիմանան մինչև 2050թ․, այն էլ դա կորոնավիրուսից առաջ, հիմա գուցե մի հարյուր տարի ավելի:

Պատկերացրեք՝ ժամանակը շատ արագ է շարժվում, ևս երկու տարի և այդ նույն ժողովուրդը չի էլ հիշելու 2018թ․-ը, իր էյֆորիան ու ոգևորությունը, նույնիսկ հիմա շատերը պնդում են, որ իրենք այնտեղ չեն էլ եղել:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը