Փողն է այս իշխանությունների միակ սրբությունն ու դավանանքը
Փորձում եմ հասկանալ, թե որն է ներկայիս իշխանությունների ցինիզմի գագաթնակետը, բայց նրանք շարունակում են գրավել նորանոր բարձունքներ։
Երկիրը կանգնած է լուրջ տնտեսական ճգնաժամի առջև, ԱՆ-ը հայտարարում է, որ կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից, բնակչության զգալի տոկոսը չունի հանապազօրյա հացի փող։ Այս խնդիրները մի կողմ դրած՝ իշխանությունը զբաղված է սեփական գրպանի հարցերը լուծելով, ամեն կերպ փորձելով ինչքան հնարավոր է երկարաձգել իրենց կառավարման ժամկետները։
Երկիրը այս դժվարին իրավիճակից հնարավոր է դուրս բերել միայն բոլոր առողջ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի միջոցով։ Ժամանակն է համախմբվելու, երկիրը պետք է անհապաղ ազատվի ապազգային և հայատյաց իշխանությունից, որը տարված է սեփական գրպանները լցնելով՝ թքած ունենալով մնացած ամեն ինչի վրա։
Միշտ ասել եմ ու կասեմ` փողն է այս իշխանությունների միակ սրբությունն ու դավանանքը։

Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից