Արգիճի գետում ջրահեղձ եղած երիտասարդը երեք անչափահաս երեխայի հայր էր
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի վարչական տարածքի եւ Վաղաշեն գյուղի խոտհարքերի տարածքով անցնող Արգիճի գետից ապրիլի 16-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ջրափրկարարը դուրս է բերել Վաղաշեն գյուղի բնակիչ, ջրահեղձված 37-ամյա Լեւոն Հովհաննիսյանի դին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վաղաշեն համայնքի ղեկավարի տեղակալ ԱրմենՇահինյանը, ջրահեղձը երեք անչափահաս երեխաների հայր էր:
«Թե ինչ հանգամանքներում եւ ինչ նպատակով է մեր համայնքի բնակիչը հայտնվել իր բնակության վայրից տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող տարածքում ու ջրահեղձ եղել, դժվարանում եմ ասել: Նա շատ պարկեշտ ու խելացի ընտանիքում մեծացած անձնարվորություն էր, ինքն էլ աշխատասեր, համեստ, հարգված մարդ էր, երեք անչափահաս երեխաների հայր: Փոքր երեխան 1 տարեկան տղա է, մեծը՝ արդեն դպրոցահասակ աղջիկ: Լեւոնը մասնագիտությամբ շինարար էր: Ողջ գյուղը սգում է կատարվածի համար: Շնորհակալ ենք մարզի փրկարարներին, որ արագ էին արձագանքել ահազանգին ու կարողացել ժամանակին դուրս բերել ջրահեղծվածի մարմինը»,- ասաց Վաղաշեն համայնքի ղեկավարի տեղակալը:
Արգիճի գետում ջրահեղձ եղած երիտասարդը երեք անչափահաս երեխայի հայր էր
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի վարչական տարածքի եւ Վաղաշեն գյուղի խոտհարքերի տարածքով անցնող Արգիճի գետից ապրիլի 16-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության ջրափրկարարը դուրս է բերել Վաղաշեն գյուղի բնակիչ, ջրահեղձված 37-ամյա Լեւոն Հովհաննիսյանի դին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վաղաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, ջրահեղձը երեք անչափահաս երեխաների հայր էր: