Կարծիք

17.04.2020 12:43


«Մի մտեք ընտանիք» ասում է մարդ, ով Արփինե Հովհաննիսյանի հանգուցյալ հոր մասին լկտի բաներ էր խոսում ու ներողություն չխնդրեց

«Մի մտեք ընտանիք» ասում է մարդ, ով Արփինե Հովհաննիսյանի հանգուցյալ հոր մասին լկտի բաներ էր խոսում ու ներողություն չխնդրեց

Զավեշտը էն չի, որ Ապրիլյանը քննող հանձնաժողովի ղեկավարի տղան անհայտ պատճառներով բանակից խուսափում է, ու դաժե էն չի, որ լրագրողի հարցին՝ խի՞ տղեդ բանակում չի, հարգելի ռազմական հարցերով հանձնաժողովի ղեկավար, ինքը ասում է՝ ընտանիք մի մտեք։ Ու դաժե էն չի, որ դա ասում է մարդ, ով Արփինե Հովհաննիսյանի հանգուցյալ հոր մասին լկտի բաներ էր խոսում ու ըտենց էլ ներողություն չխնդրեց։

Զավեշտը էն է, որ իրանց թվում է՝ իրենց հետ դա չի պատահելու։ Իրանք երջանիկ են իրենց մոլորության մեջ, քանզի մեծամիտ են ու տգետ։ Եվ դա արդար է, ինչ խոսք։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը