Քաղաքական կանխատեսման մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական տարբեր շերտերի շահերի ըմբռնումը
Քաղաքական կանխատեսման մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական տարբեր շերտերի շահերի ըմբռնումը։ Եթե իշխանություններն առաջնորդվեն պատմական գործընթացի օբյեկտիվ ընթացքով և սոցիալական տարբեր խմբերի շահերը չհակադրեն այդ ընթացքին, ապա հասարակական կյանքը կզարգանա՝ առանց ճգնաժամերի ու պայթյունների։ Իսկ հասարակության մի մասը չի հայտնվի մուրացկանի վիճակում։ Որպեսզի քաղաքական կանխատեսումը նպատակաուղղված լինի հասարակության համաչափ զարգացման ուղիների ըմբռնմանը և խելամիտ քաղաքական կուրսի ընտրմանը, կանխատեսող խմբերը պետք է առաջնորդվեն հասարակության բոլոր խավերի հավաքական շահերով և այն համապատասխանեցնեն պատմության զարգացման օբյեկտիվ տենդենցի հետ։ Պարզ է մի կարևոր դրույթ․ քաղաքական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե պահի թելադրանքով, այլ նախապես մշակված, վերլուծված, արժեքավորված քաղաքական կուրսով և կանխատեսման լուրջ տեսլականով, որը ցավոք մենք երկու տարի է չունենք։
Հ.Գ.Սոցիալապես որքան արդար` այնքան զորավոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար. այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»: ՆԺԴԵՀ

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից