Ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս մետաղական թիթեղն ընկել է 41-ամյա բանվորի վրա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով 10 րոպե անց, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Վարդան Պետրոսյանն էր, ով ժամը 14։00-ի սահմաններում «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապամոնտաժման աշխատանքներ կատարելիս է եղել, երբ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռուբեն Մաթևոսյանի կողմից շահագործվող «ԶԻԼ» մակնիշի 36 NC 226 համարանիշի ավտեմեքենայի ավտոկռունկի վրայից մետաղական թիթեղը պոկվել և ընկել է տեղում աշխատանքներ կատարող Վ. Պետրոսյանի գլխին, ինչի արդյունքում վերջինս տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ, որտեղ էլ մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Մետաղկայմհիդրոքոնսթաքշն» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, իսկ Ռ. Մաթևոսյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-կռունկավար։