Կարծիք

16.04.2020 20:55


Մեծն մանիպուլյատորը հերթական մանիպուլյացիան արեց ԱԺ ամբիոնից

Մեծն մանիպուլյատորը հերթական մանիպուլյացիան արեց ԱԺ ամբիոնից

Մեծն մանիպուլյատորը հերթական մանիպուլյացիան արեց ԱԺ ամբիոնից` ներկայացրեց այնպես, թե յուրայիններին «գյուռ-գյուռ պարգևատրելով»` կատարում է իր հեղափոխական կամ նախահեղափոխական հանձնառությունը։

Չեղած բանը հալած յուղի տեղ անցկացնելու համար փորփրել է ապրիլյան բոլոլաների` ուղեղների հրապարակային լվացման սեանսների ժամանակ արտասանած կրքոտ-հեղափոխական ճառերի հավաքածուն, ու գտել մի դրվագ, որտեղ, ի շարս հպարտ քաղաքացու կյանքը մեկ-երկու տարում դրախտ դարձնելու շռայլ խոստումների, խոստանում էր բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը. որ ստիպված չլինեն աշխատանքից ազատ ժամանակ «համբալություն» անել։

Եվ, իհարկե, ոչ մի խոսք, թե ինչքան են ավելացել պետական ապարատի շարքային աշխատողների եկամուտները, ում հաշվին, ինչ հարաբերակցությամբ է բաշխվում պարգևատրումների ֆոնդը «ղեկավար կազմի» և ենթակաների միջև, որոնց մնում-մնում` մեղադրում է անգործության, ձրիակերության, պարապ-սարապ թրև գալու, առավոտից իրիկուն «կոֆե խմելու» մեջ, քանի հոգի է «օպտիմալացվել» մյուսների «բարեկեցությունը» շատ թե քիչ բարձրացնելու համար։

Դա կարևոր չէ։ Կարևորը «դոզայի» տակ գտնվող խաբված Պողոսի աչքին ավելորդ անգամ թոզ փչելն է։ Մեկ է, ինչ էլ ասի` կուլ կտա հալած յուղի պես...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը