Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնը երեկ ԱԺ-ում անդրադարձել է արտագնա աշխատանքի մեկնողների՝ խոպանչիների խնդրին, որոնց գերակշիռ մասն այս տարի չի կարողացել մեկնել «աշխատավայրեր» և հիմա այդ մարդկանց մեծ մասն ու նրանց ընտանիքները սոցիալական խնդիրների առաջ են կանգնած...
Հիշեցնեմ, որ ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալների, միայն ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է 200-250 հազարի... Ու հիմա նրանց 70-80 տոկոսը կորոնավիրուսյան այս ֆորս մաժորային իրավիճակի պատճառով մնացել են Հայաստանում, իսկ ովքեր ՌԴ-ում են` պարապ են և գումրա չեն կարող ուղարկել Հայաստան...
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով նրանց գործազրկության հարցին, հայտարարեց. «.... Էս տարի, եթե կորոնավիրուսը մեզ չխանգարի, նկատի ունեմ, եթե ստիպված չլինենք նորից վերադառնալ կարանտինային ռեժիմի, կապիտալ ծախսերի գծով արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը մենք կապահովենք: Էս պահին մեր հատկացրած և հատկացվելիք միջոցները և այն փոփոխությունները, որ մենք կիրականացնենք բյուջեում, կլուծի այդ հարցը, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնածներն անեն նույն աշխատանքը, բայց՝ ՀՀ-ում»...
Շատ ողջունելի է Փաշինյանի այս ծրագիրը, բայց...
Մինչ Հայաստանի վարչապետն այսպիսի անհիմն լավատեսություն է հայտնում, իր շատ սիրած Արժույթի միջազգային հիմնադրամի ապրիլյան զեկույցի կանխատեսմամբ, որը, չգիտես ինչու Փաշինյանն իր facebook-յան էջում չի տեղադրել, Հայաստանում ՀՆԱ-ը կկրճատվի 1,5 տոկոս, գործազրկության մակարդակը նախորդ տարվա 17,7 տոկոս ցուցանիշից այս տարի կհասնի 19 տոկոսի...
Հիմա հարց... Ինչպե՞ս է Փաշինյանն աշխատանքով ապահովելու արտագնա աշխատանքի չմեկնածներին, որոնք գործազուրկների վիճակագրության մեջ ներգրավված չեն եղել, բայց, ըստ ԱՄՀ-ի, ՀՀ-ում սպասվում է գործազուրկների աճ... Հայաստանում կա մոտ 500 հազար աշխատող (Փաշինյանի որոշ ժամանակ առաջ մատնանշած 600 հազար և ավելի թիվը կեղծ է) և գրանցված 17,7 տոկոս գործազուրկ...Ոչ պաշտոնական տվյալների համաձայն գործազուրկների թիվն ավելի մեծ է... Եթե այս թվին նաև գումարենք 140-160 հազար ՌԴ չմեկնած խոպանչիներին, ապա կստացվի բավական պատկառելի թիվ... Ու երբ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ գործազրկությունը ՀՀ-ում հասնելու է 19 տոկոսի, այսինքն` գործազուրկ են դառնալու վերը նշված 500 հազար աշխատողներից ոմանք և նոր աշխատատեղերի մասին խոսք լինել չի կարող, Փաշինյանը հայտարարում է, որ աշխատանքով ապահովելու է արտագնա աշխատանքի չմեկնածներին...
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն իր այս խոստումը չկատարելու համար «պատուհան» է թողել... Եթե նա իր այս խոստումը չկատարի, իսկ այն չի էլ կատարելու, նա կասի, որ իր խոստումը տալուց օգտագործել է «Էս տարի, ԵԹԵ կորոնավիրուսը մեզ չխանգարի» պայմանը... Իսկ կորոնավիրուսը հաստատ «կխանգարի»... Չնայած, առանց խանգարելու էլ Փաշինյանի այս խոստումն ուտոպիա էր և ֆանտաստիկա...
Փաշինյանը, խոպանչիները և իրականությունը

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից