Կարծիք

16.04.2020 16:49


Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված վարույթով հստակ մեսիջ է հղվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնելը հետապնդելի է լինելու

Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված վարույթով հստակ մեսիջ է հղվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնելը հետապնդելի է լինելու

Ավետարանական եկեղեցու քահանա գերմանացի Մարտին Ֆրիդրիխ Գուստավ Նիմլերի ( Մարտին Նիմլեր) «Երբ եկան ...»:

«Գերմանիայում նրանք առաջին հերթին եկել են կոմունիստների համար, բայց ես ոչինչ չասացի, քանի որ ես կոմունիստ չէի:
Հետո նրանք եկան հրեաների համար, ես լռեցի, քանի որ հրեա չէի:
Հետո նրանք եկան կաթոլիկների համար, ես լռեցի, քանի որ ես կաթոլիկ չէի:
Հետո նրանք եկան միության անդամների համար, բայց ես միության անդամ չէի: ​
Երբ նրանք եկան ինձ համար, արդեն ոչ ոք չկար, որ ինձ պաշտպաներ:

Բարձր վարկանիշ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանի ​(Կուժ ասում եմ, կուլա լսի) նկատմամբ հարուցված վարույթով հստակ մեսիջ է հղվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնելը հետապնդելի է լինելու:

Հարգելի դատավորներ, միացեք և բարձրաձայնեք, որ արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է, այլապես ոչ ոք չի լինելու, որ Ձեզ պաշտպանի:

Հ.Գ.Ես լա՛վ գիտեմ.
Այստեղ հերոսություն է պետք,
Հերոսություն է պետք՝
Ինչպես երեկ կռվում:
Պարույր Սևակ

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը