Կարծիք

16.04.2020 22:52


Հարգելի պատգամավորներ, շատ շուտով հետ է վերադարձվելու նաև ձեր կողմից ժողովրդից հափշտակած ավելի քան 50 միլիոն դոլարը

Հարգելի պատգամավորներ, շատ շուտով հետ է վերադարձվելու նաև ձեր կողմից ժողովրդից հափշտակած ավելի քան 50 միլիոն դոլարը

Իշխանական պատգամավորները իրար հերթ չտալով գրում են. "Այո վերջապես թալանվածը կոպեկ առ կոպեկ հետ է վերադարձվելու։ Գույքի բռնագանձման օրենքը ընդունվեց"։

Այո՛, հարգելի պատգամավորներ, շատ շուտով հետ է վերադարձվելու նաև ձեր կողմից ժողովրդից հափշտակած ավելի քան 50 միլիոն դոլարը, որն յուրացրել եք պարգևավճարների տեսքով։ Հետ է վերադարձվելու մեկ անձից գնումներ իրականացնելու կոռուպցիոն գործարքների արդյունքում պատճառված վնասը։ Եվ ի վերջո, հետ է վերադարձվելու նաև ձեր կողմից տապալված սահմանադրական կարգը։ Չի փախչի ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ։ Պատրաստվեք, "ժողովրդին" պատասխան տալու ժամանակը մոտենում է։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը