Կարծիք

16.04.2020 19:19


82 տարի առաջ Կաթողիկոսին խեղդամահ արած էջմիածնեցի Փիրուզին պահեստապետի պաշտոն տվեցին

82 տարի առաջ Կաթողիկոսին խեղդամահ արած էջմիածնեցի Փիրուզին պահեստապետի պաշտոն տվեցին

82 տարի առաջ՝ 1938թ. ապրիլի 6-ին, գիշերով, Վեհարանի իր բնակարանում խեղդամահ արվեց անկողնային հիվանդ, հայրենանվեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանը: Մարդասպանը էջմիածնեցի մի անբարոյական կինն էր (Փիրուզ անունով), հեղափոխական չեկիստներից որպես վարձատրություն ստացավ պահեստապետի պաշտոն:

Եկեղեցու եւ Կաթողիկոսի դեմ հաչող բոլոր պայքարողներին (այդ թվում՝ նախկին հոգևորականներին) տեղը-տեղին մի լավ օգտագործելուց հետո չեկիստները նվիրեցին Կոլիմայի ու Մագադանի 5 աստղանի առողջարանների անվճար ցմահ ուղեգրեր:

Սա ի գիտություն սորոսի փողերով ներկա բոլոր հաչողներին...

***

Երբ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ցանկացած ձեւի արշավ եք իրականացնում, մի՛ մոռացեք, որ դրան ուշադրությամբ հետեւում են եւ՛ կաթոլիկները, եւ՛ բողոքականները, եւ՛ ուղղափառ վրացիները, եւ՛ հրեաները, եւ՛ մեծ ու փոքր թուրքերը՝ եւ՛ մահմեդականները՝ արդարացիորեն ծիծաղելով 1700-ամյա քրիստոնեություն եւ եկեղեցի ունեցող ազգի վրա, ով սիրում է արտասանել վերամբարձ ճառեր, բայց, իրականության մեջ, ոտնատակ է տալիս իր սրբությունները։

Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսելուց առաջ միշտ հիշեք՝ եկեղեցին պատմության ընթացքում շատ հարվածների է դիմակայել, մարդու դեմքով չարին կդիմանա ու կդիմանա։

Հ.Հ.Գ. Եւ վերջապես, բոլոր նրանք, ովքեր ոտնձգություն են անում մեր Կաթողիկոսի ու եկեղեցու հանդեպ, չպետք է ընդունվեն հայ հասարակության կողմից։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը