«...Եթե ժողովուրդը մտածում է, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը վատ որոշում է, ցանկացած պահի կարող է անել նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի հին-բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ են ստանում եւ լափում պետական համակարգը, փայ մտնում բիզնեսներին:
Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել ու հետ բերել Սերժ Սարգսյանին ու Գագիկ Խաչատրյանին ...»։ Նիկոլ Փաշինյան
Եթե Գևորգ Պապոյանը երեկ հայոց լեզուն էր պղծում՝ կորոնավիրուս սանձազերծելով, Նիկոլն էլ հերթական անգամ իրավունքն էր պղծում՝ թե բա «ժողովրդի լեգիտիմ իրավու՜նք», մինչդեռ նման հասկացություն չկա ու չի կարող լինել. անգրագետ չի, բա ի՞նչ է։ Ավելորդ է ասել, որ էլի իմբեցիլ պոպուլիստի պես ստում էր՝ պետական համակարգը լափե՜լ, բիզնեսներին փայ մտնե՜լ ..., բա ո՞ւր են օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, թե՞ դրանք էլ են Մարտի 1-ի պես մի բան՝ ամբողջապես, ամբողջ ծավալով բացահայտված «ջուր գործեր» են, ուղղակի իրավապահները պարապ են, քննվում-զբաղվում են, էլի...
Վարչապետ Փաշինյա՛ն, էլի բարձրացրու պաշտոնյաների աշխատավարձը, բայց ոչ պատգամավոր Փաշինյանի կողմից բազմիցս չարչրկված «հացին կակա ասող ընտանիքների» ու «սահմանամերձ բնակավայրերում ապրող տատիկ ֊ պապիկների», այլ օրինակ կնոջդ՝ Տիկին Հիմնադրամատիրուհու միջոցներով։
"Казань брал, Астрахань брал, Ревель брал, Шпака не брал"! Հիմա սրանն է՝ աշխարհիկը պղծել եմ, հոգևորը պղծել եմ, պետությունն ու իրավունքը պղծել եմ, կա՞ մի բան՝ սա չի պղծել։
Գալուստ Սահակյանը ճիշտ էր պատգամավոր Նիկոլին բնութագրելով՝ արջը վերջին երգն էդպես էլ չսովորեց, իրոք՝ չսովորեց երգել այլ բան, քան նախկիննե՜րը, նախկիննե՜րը ...
Էսքանից հետո «ժողովրդի լեգիտիմ իրավունքը» չգիտեմ, բայց կենսական պարտականությունն է քեզ քշելը...
***
«Ուրախությամբ պետք է նշենք, որ կորոնավիրուսն այս պահին Հայաստանում, ըստ էության, հաջողվել է սանձազերծել ...»։
Սա էլ առաջին աներձագի «վտարանդի» ձևակերպումը դարձավ. բա Պապոյան Գևո՛րգ, ԱԺ պատգամավոր ես կոչվում, քո ինտելեկտուալ կարողություններից, կրթական ցենզից ինքդ չե՞ս ամաչում։
Թեպետ մեծ հաշվով իրավացի ես՝ Կորոնավիրուսը Հայաստանում սանձազերծված է՝ վարչապետը պինցետով էր հանում, Թորոսյան Արսենը շատ վտանգավոր չէր համարում։
Ու տխմարության դեռ էս աստիճանով հանդերձ՝ բերաններդ շաղ եք տալիս, Նախագահ եք բանտարկում, քննիչ հանձնաժողով եք ձևավորում, որ Նախագահ հարցաքննեք, Վեհափառին եք հայհոյում, ամեն քննադատության բերանը քրեական գործի հարուցման պատվերով փակել փորձում /թարմ ապացույց՝ Վեհափառի երեկվա խոսքից հետո այսօր տասը տարվա վաղեմությամբ«բացահայտումը»/ ... Դադարեցրեք դիլետանտ, անբարո ու անիրավ այս լպիրշությունը՝ ամո՛թ է։
Քայլիշխանական տղաներ ու աղջիկներ, ինտելեկտուալ մի խմբակի անդամագրվեք, ինքնակրթվեք, թե չէ պետական կառավարումը ձերը չի՝ խելքներդ չի հերիքու՜մ, բարոյականություն չունեք, պետությունը չգիտեք՝ ի՜նչ է. ինֆուզորիան ու՜ր, պետության կառավարումն ու՜ր ...
Նիկոլը հերթական անգամ պղծում է իրավունքը

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյան
Սանձազերծել բառացի՝ սանձը զերծել, հոմանիշները՝ թույլատրել, չարգելել։
Սա էլ առաջին աներձագի «վտարանդի» ձևակերպումը դարձավ. բա Պապոյան Գևո՛րգ, ԱԺ պատգամավոր ես կոչվում, քո ինտելեկտուալ կարողություններից, կրթական ցենզից ինքդ չե՞ս ամաչում։
Թեպետ մեծ հաշվով իրավացի ես՝ Կորոնավիրուսը Հայաստանում սանձազերծված է՝ վարչապետը պինցետով էր հանում, Թորոսյան Արսենը շատ վտանգավոր չէր համարում։
Ու տխմարության դեռ էս աստիճանով հանդերձ՝ բերաններդ շաղ եք տալիս, Նախագահ եք բանտարկում, քննիչ հանձնաժողով եք ձևավորում, որ Նախագահ հարցաքննեք, Վեհափառին եք հայհոյում, ամեն քննադատության բերանը քրեական գործի հարուցման պատվերով փակել փորձում /թարմ ապացույց՝ Վեհափառի երեկվա խոսքից հետո այսօր տասը տարվա վաղեմությամբ«բացահայտումը»/ ... Դադարեցրեք դիլետանտ, անբարո ու անիրավ այս լպիրշությունը՝ ամո՛թ է։
Քայլիշխանական տղաներ ու աղջիկներ, ինտելեկտուալ մի խմբակի անդամագրվեք, ինքնակրթվեք, թե չէ պետական կառավարումը ձերը չի՝ խելքներդ չի հերիքու՜մ, բարոյականություն չունեք, պետությունը չգիտեք՝ ի՜նչ է. ինֆուզորիան ու՜ր, պետության կառավարումն ու՜ր ...
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից