1938 թվականին հեղափոխական իշխանությունները հոսանքի լարով խեղդամահ արեցին Խորեն Ա կաթողիկոսին
1938 թվականին հեղափոխական իշխանությունները հոսանքի լարով խեղդամահ արեցին Խորեն Ա կաթողիկոսին:
Կարծեմ՝ 1995 թվականն էր, հայրս մի գիրք բերեց, կոչվում էր` «Հայ Առաքելական Եկեղեցին՝ ստալինյան բռնապետության օրոք»:
Սարսափելի գիրք էր: Սարսափելի պատմություններ էին: Փոքր չէի, բայց կարդալուց արտասվեցի այն հատվածում, երբ որպես ժողովրդի թշնամի Սիբիր աքսորված քահանաներից մեկը նամակ-խնդրանքով դիմում էր Խորեն Ա կաթողիկոսին՝ 10 ռուբլի ուղարկել, որպեսզի կարողանան զրկանքներից մահացած մյուս քահանայի մարմինը տեղափոխող սահնակի գումարը վճարել:
Սարսափելին այն էր, որ այդ նամակը հասնում է Մայր Աթոռ այն պահին, երբ արդեն խեղդել-սպանել էին նամակի հասցեատիրոջը` Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին, վեհափառին: Սպանողն էլ հայ կին էր, էջմիածինցի` Փիրուզ անունով:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից