Կարծիք

15.04.2020 19:08


Ցանկացած իշխանություն, որը կգնա եկեղեցու դեմ, պարտվելու է

Ցանկացած իշխանություն, որը կգնա եկեղեցու դեմ, պարտվելու է

Երբ օրվա քաղաքական իշխանությունը դուրս է գալիս եկեղեցու դեմ, պիտի շատ կարևոր բան հասկանա պատմությունից, որ իշխանությունը ու պետականությունը գնացովի-գալացովի են, իսկ եկեղեցին՝ էդ ֆունկցիան իր վրա դարերով կրողը։ Ու մինչև հիմա Սփյուռքում, ի դեպ, հայերին հավաք դեսպանատները չեն պահում։

Դուք կարաք սիրեք, չսիրեք Կաթողիկոսին, հավատաք կամ չհավատաք աստծուն, բայց էդ էական չի։ Մեր Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը դարերով կուտակել է լուսավորչական, գիտական ու կառավարչական ֆունկցիաների ինստիտուցիոնալ հիշողությունը։ Միջնադարի խավարամտության մեջ կրթել է ու զարգացրել պողոսներին, դիմակայել ասիմիլյացիային ու մահմեդականացմանը ու վերարտադրել մեզ։

Ոչ մի քաղաքական իշխանություն ո՛չ էդ փորձն ունի, ո՛չ հնարավորությունը։ Ու ցանկացած իշխանություն, որը կգնա եկեղեցու դեմ, պարտվելու է։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը