Կարծիք

15.04.2020 18:29


Վեհափառ հայրապետի դեմ թուլեքի կաղկանձը պետություն քանդելու ուղղությամբ արված հերթական քայլն է

Վեհափառ հայրապետի դեմ թուլեքի կաղկանձը պետություն քանդելու ուղղությամբ արված հերթական քայլն է

Շնորհակալ ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մարդասիրական, քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության և իմաստության համար: Դարեր շարունակ, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր Ազգն ու Հայրենիքը պահողը, մեր լինելիության հզոր հիմնասյունը Հայ Առաքելական Եկեղեցին է եղել:

Հայ քրիստոնյայի սուրբ պարտականությունն է այսօր եկեղեցու կողքին կանգնել և լռեցնել այս իշխանության սանձազերծած հակաքրիսոնեական ալիքը:

Վեհափառ հայրապետի դեմ թուլեքի կաղկանձը պետություն քանդելու ուղղությամբ արված հերթական քայլն է: Սրանք ցնցումների մեջ են ընկնում քրիստոնեական արժեհամակարգից, հաղթանակ կերտած ռազմական գործիչներից, ազգային ինքնությունից: Եվ երկու տարի է՝ լծված են Հայաստանը քանդելու գործին, ոչինչ չի ստացվում, գրգռվում են, վերջին օրերի վերջին ճիգերն են գործադրում անհայրենիք հայատյացները:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը